Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցի մասնակից, ԶՈւ համազգեստով մարդիկ սպառնում էին, որ գալու են մեր տունը գրավեն. հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաև իմ անունն էր տալիս. ԶՈւ համազգեստով մարդիկ ասում էին՝ գալու են մեր տունը գրավեն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտատարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու, բայց նաև հրապարակային ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրում է անիշխանություն, երբ չկա ոչ մի կարգուկանոն, ոչ մի զսպող, ով ինչ ուզում, ասում է, սպառնում է, ով ում ուզում, ծեծում է: Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի: Այս լարումը երեխաների, ընտանիքի անդամների համար լուրջ խնդիր է, մարդիկ նայում ու սարսափում են, եթե ոչ անձամբ ես: Երեք երեխայի հայր եմ»,-ասաց նա՝ նշելով, թե սպառնալիներ է ստանում նաև զանգերի միջոցով:
«Դեռ նոյեմբերի 10-ից խոսել եմ այն մասին, որ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ սպառնալիքներ ստանալ, որոնց մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց նա:










