Իրադարձային
-ից
-ը
13:06 • 16.11.20Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:
13:04 • 16.11.20Մայա Սանդուն ձայների 57,75%-ով հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններումՄոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունըԻնչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հաղթել է Գոր
13:01 • 16.11.20Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
12:58 • 16.11.20Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
12:57 • 16.11.20Հորդառատ անձրևներ, ձյուն և ամպրոպ անապատում. Սաուդյան Արաբիայում կլիմայական «ցնցումներ» են (տեսանյութ)Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են երկինքը պատած խիտ ու մութ ամպերը, հորդառատ տեղումներից մնացած ձյունն ու ջրի հսկայական հոսքերը: Տեսանյութերից մեկում էլ երևում են ձնապատ անապատով վազող ուղտեր:
12:48 • 16.11.20Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական այլաբանություններով փորձեց խմբագրել արյունահեղության իր կոչը, սակայն հասարակությունն այլևս զգուշացված է իր «գերագույնի» իրական մտադրությունների մասին․ Շաքե ԻսայանԱյս իրավիճակի համար մենք բոլորս ենք մեղավոր: Երբ ՀՀ քաղաքացուն առաջին անգամ վնգստացող էին անվանում, մենք բոլորս հանդուրժեցինք...
12:32 • 16.11.20Երևանի թիվ 161 դպրոցում այսօր իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկումԵրևանի թիվ 161 դպրոցում այսօր իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում
12:30 • 16.11.20Գիտնականները կորոնավիրուսը ոչնչացնող բնական մթերք են հայտնաբերելՀետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ սևապտուղ արոնիայի հյութը կարող է ճնշել SARS-СoV-2 վիրուսի մինչև 97%-ը, իսկ գրիպի վիրուսն այն ավելի ինտենսիվորեն է ճնշում։ Բացի այդ, բավական բարձր արդյունավետություն են ցուցաբերել նաև կանաչ թեյն ու նռան հյութը։
12:29 • 16.11.20Հակամարտության այսօրինակ հանգուցալուծման համար պետք է պատասխանատվություն կրեն իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով հրաժարականները. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունըԿոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից
12:18 • 16.11.20Նոր պատերազմը կարող է սկսվել ամեն օր, իսկ դրան չնախապատրաստվելը այս իշխանություններին դարձնում է ոչ միայն ավելորդ, այլև ազգային անվտանգության համար մեկ սպառնալիք․ Աղասի ԵնոքյանԱրցախի կապիտուլյացիան չլուծեց հիմնական խնդիրը, որ տասնամյակներով դրված էր ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի վրա
12:15 • 16.11.20Մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191-ը, 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է. ԱԱԾՍեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:
12:10 • 16.11.20Ռոհանին կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքի դեմ պայքարի նպատակով «ազգի և կառավարության համընդհանուր մոբիլիզացում» է հայտարարելԻրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի համար «ազգի և կառավարության համընդհանուր մոբիլիզացում» է հայտարարել որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսլամանական հ
12:10 • 16.11.20Բացառված է՝ իշխանության գործողություններում լինի բռնության գործիքակազմ. Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը այսօր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը և անձամբ ինքը ատելության խոսք է քարոզում…
12:08 • 16.11.20Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է․ պետք է միջոցներ ձեռնարկվեն նրան հեռացնելու համար․ Շիրակի թեմի առաջնորդ․ News.amԱզգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար։

