Իրադարձային
-ից
-ը
15:28 • 26.10.26Համաշխարհային փառատոնային ասոցիացիան հրավիրել է մասնակցելու Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթներին, որոնց մինչ այդ մերժել էՄյուս կարևոր զարգացումը WOFA-ի՝ Եվրոպական միությանը դիմելն է՝ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և ուղեցույցներ ստանալու նպատակով։
15:07 • 26.10.26Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարարՆախարարը վերահաստատել է, որ գործող անձնագրերը նոր կենսաչափական փաստաթղթերով փոխանակելու պարտադիր ժամկետ սահմանված չէ:
14:40 • 26.10.26Փաշինյանն ու Եվրահանձնաժողովի տնօրինության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցերԳերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։
14:28 • 26.10.26Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
14:12 • 26.10.26Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններինՀանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին։
14:03 • 26.10.26«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ«Պարմա»-ի 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։
13:16 • 26.10.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:44 • 26.10.26Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. ԱվանեսյանՑավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
12:15 • 26.10.26ԱՄՆ ԶՈւ-ն պատրաստ է Իրանին մասշտաբային hարվածներ հասցնել հրամանը ստանալուց հետո 96 ժամվա ընթացքում. CNNՊաշտոնյաները ենթադրում են, որ դա կարող է պատահել մինչև տարեվերջ:
11:26 • 26.10.26Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտովԷրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ:
10:55 • 26.10.26Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներԳուսևի տվյալներով՝ Վորոնեժի երկնքում խոցել են ավելի քան 70 դրոն, իսկ ընդհանուր առմամբ քաղաքի, նրա շրջակայքի և մարզի մի քանի շրջանների երկնքում՝ 113:
10:17 • 26.10.26Ժամանակն է, որ անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան«Այսօր ֆիքսում ենք, որ մեր հաջորդ գնումը լինելու է էլեկտրական ավտոբուսների գնում, այն մրցույթը, որը պետք է հայտարարվի, պետք է լինի էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ»-ասել է նա:
09:46 • 26.10.26Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոցԴպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։
08:37 • 26.10.26Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էԱրմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է։
20:32 • 25.10.26Ֆրանսիայում և Իտալիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է շուրջ 2,000 մարդՖրանսիայում հոկտեմբերի 24-ի անկարգություններից հետո բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար մարդ:
