Ժամանակն է, որ անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

10:17 • 26.10.26

Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսների: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պետք է փոխարինել «Higer» մակնիշի ավտոբուսները:

«Այսօր ֆիքսում ենք, որ մեր հաջորդ գնումը լինելու է էլեկտրական ավտոբուսների գնում, այն մրցույթը, որը պետք է հայտարարվի, պետք է լինի էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ»-ասել է նա:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ այս տարի սկսելու են իրականացնել նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ամբողջական ծրագիրը՝ փուլերով: