Ֆրանսիայում և Իտալիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է շուրջ 2,000 մարդ
Չնայած ձեռնարկված նախազգուշական միջոցներին, արգելքներին և ոստիկանության ուժեղացված ներկայությանը՝ բողոքի ակցիաները Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերաճել են դաժան բախումների:
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի անկարգություններից հետո բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար մարդ, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին: Գերատեսչության տվյալներով՝ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 1314 մարդ:
Իտալիայում կյանքի թանկացման, վառելիքի գների աճի, սպառազինությունների ավելացման, ինչպես նաև Ջորջա Մելոնիի կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են շուրջ 400 մարդու ձերբակալության, որոնցից 110-ը անչափահասներ են, հաղորդում է AFP գործակալությունը: Հռոմում երիտասարդների բողոքի երթի մասնակիցները մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան Հանրապետության հրապարակի (Piazza della Repubblic











