Իրադարձային
-ից
-ը
23:56 • 14.11.20ԱՀԿ-ն կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցել վերջին մեկ օրումԿորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 53,16 մլն-ը՝ վերջին 24 ժամում ավելանալով ավելի քան 657 000-ով, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է մեկօրյա աճի համար:
23:56 • 14.11.20Թշնամու պղծմանը չթողնելու համար Քարվաճառում ստիպված արտաշիրիմում են իրականացրել (լուսանկարներ)Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։
23:36 • 14.11.20Ֆրանկֆուրտում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել հակակարանտինային ցույցի ժամանակՔաղաքի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք պահանջում են վերացնել հասարակական կյանքի սահմանափակումները:
23:17 • 14.11.20Արցախն ու Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրների առաջ են և նաև ձեզանից է կախված, թե ինչպիսի կորուստներով դուրս կգանք այս շրջափուլից. Տիգրան Աբրահամյանը դիմել է ուժային կառույցներինԽնդրում եմ՝ քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները, համազգեստը, գործեք ձեր երդմանը և օրենքին համաձայն։
22:59 • 14.11.20Բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը«ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արթուր Դանիելյանին ձերբակալեցին։
22:51 • 14.11.20Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների․ ՖՈՏՈՇԱՐՔԼռության և խոնհարումի ոգեկոչման արարողությունը եզրափակվեց Մատենադարանի մոտ, ուր մատուցվեց հոգեհանգստի կարգ։
22:42 • 14.11.204750-ը այն կանթեղի մեջ էր, որը Եռաբլուրից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, որը խորհրդանշում էր տղերքին՝ մեր երկրի լույսին, հավատին, որը մարել է մեկ դավաճանի պատճառով․ Միքայել ՄինասյանԱյսօր 4750 թիվը հետապնդում էր բոլորիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ իր կողմից 4750 զոհերի մասին հրապարակմանը։
22:23 • 14.11.20ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձերԱզգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից…
22:15 • 14.11.20Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում․ Վահրամ քահանա ՄելիքյանԴադիվանքին որևէ վտանգ չի սպառնում:
21:50 • 14.11.20Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի տարածքում«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
21:33 • 14.11.20Կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ․ Արցախի ՄԻՊԻմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:
21:03 • 14.11.20Շուրջ 293 սիրիացի վարձկաններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտին զուգահեռ թուրքական կառավարությունը դադարեցրել է թրքամետ սիրիական խմբավորումներից վարձկանների ուղարկել Ադրբեջան:
20:20 • 14.11.20«Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար». զոհված Լևոն Ստեփանյանի մայրը մասնակցում է մոմավառությանը (տեսանյութ)Ինքը ինձ ոչինչ չէր ասում, շատ ուրախ էր, ուրախ էլ գնացել էր ծառայության: Ինը ամիս է՝ ծառայում էր, բայց ոչ մի բան չէր ասում
20:17 • 14.11.20Կյանքիս նպատակն է գտնել 1 միլիոն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Վարուժան ԱվետիքյանԱվետիքյանը գրել է, որ դիմում է որպես մեկը, ով ուզում է լացել, գոռալ, բայց չի անում, քանի որ դա չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիքին։
20:08 • 14.11.20Իրանում սկսվել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրաԻրանը հայտարարում էր արտասահմանից պատվաստանյութ գնելու պատրաստակամության մասին, հենց որ դրա արդյունավետությունը կհաստատի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
