Բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին բերման ենթարկեցին։ Դանիելյանի բերման ենթարկելու կադրերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց Մարինե Մանուչարյանը։
«ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանի բերման ենթարկվելու մասին:
«Ադեկվադ» միաբանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով․ «Քիչ առաջ ձերբակալել են Արթուր Դանիելյանին: Դեռ չգիտենք կոնկրետ ԱԱԾ-ն, թե՞ Ոստիկանությունը, չգիտենք անգամ, թե ինչու:
Առաջիկայում կտեղեկացնենք նորությունների մասին, իսկ մինչ այդ կարող ենք ասել, որ դուք առերեսվում եք Հայաստանում հաստատված և արդեն բացահայտ գործող թուրք-ադրբեջանական օկկուպացիոն ադմինիստրացիայի գործողությունների»։










