Իրադարձային
-ից
-ը
15:23 • 10.11.20«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի.այսքանից հետո դեռ լկտիություն ունեն քաղաքացիական պատերազմ հրահելու. Անդրանիկ Թևանյան«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի.այսքանից հետո դեռ լկտիություն ունեն քաղաքացիական պատերազմ հրահելու. Անդրանիկ Թևանյան
15:19 • 10.11.20Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցողը «մեծ ողբերգություն» է անվանելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, և հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կհանգեցնեն խաղաղության հաստատմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
15:17 • 10.11.20«Կան մարդիկ, որոնք չեն լքել քաղաքը, գտնվում են Շուշիի տարբեր թաղամասերում» WarGonzo-ն նոր տեսանյութ է հրապարակել ԼՂ-իցՌուս լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել Լեռնային Ղարաբաղից:
14:56 • 10.11.20Դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար. ԱՀ նախագահՍտեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել
14:54 • 10.11.20Ոստիկանությունը հերքում է երեկ կառավարության շենքում ոստիկանության պետի մասնակցությամբ միջադեպի մասին լուրերըՈստիկանությունը հերքում է երեկ կառավարության շենքում ոստիկանության պետի մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը
14:50 • 10.11.20«ԼՂ վերաբերյալ հայտարարությունում դրա կարգավիճակի մասին չի խոսվում». ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ավելի վաղ ստորագրված համաձայնության մեջ ԼՂ կարգավիճակի մասին խոսք չկա, գրում է gazeta
14:49 • 10.11.20Դու ինձնից հարցրե՞լ ես, որ մեր պապերի կառուցած Դադիվանքը մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դու ո՞վ ես․ Դադիվանքի վանահայրը՝ ՓաշինյանինԴադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ հայտարարությանը։
14:42 • 10.11.20Արցախում հաշվառված անձանց կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն ՀՀ-ում սկսված է. ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբԱրցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված
14:33 • 10.11.20«Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում ԼՂ շուրջ պայմանավորվածությունների էությունը ՀՀ քաղաքացիներին բացատրելու ուղղությամբ». Պեսկով«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Հույս ունենք, որ այդ բացատրություններն ըստ արժանվույն կընդունվեն»,- նշել է նա:
14:19 • 10.11.20Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացինԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելու գործընթացին. սա եռակողմ համաձայնագիր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև:
14:17 • 10.11.20Կապան-Գորիս մայրուղու որոշ հատվածներ փաստացի գտնվում են Ադրբեջանին անցնող տարածքում. եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված. Է. ԷլբակյանԿապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ, իսկ Կապան-Գորիս մայրուղու առանձին հատվածներ փաստացի գտնվում են Ադրբեջանին անցնող տարածքում, այսինքն՝ եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված։ Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
14:09 • 10.11.20«ՌԴ-ն սպասում է Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետաքննության արդյունքներին». Զախարովա«Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք արագ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության վրա։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել և որն է եղել պատճառը»,- նշել է Զախարովան։
14:00 • 10.11.20Կրեմլը հրապարակել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հայտարարության տեքստը. Թուրքիան որևէ կետում չի հիշատակվումԱվելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ռուս զինծառայողների հետ մեկտեղ տարածաշրջանում կտեղակայվեն նաև թուրք զինծառայողներ, սակայն Կրեմլի հրապարակված տեքստում Թուրքիան չի հիշատակվում։
13:57 • 10.11.2090-ականներից մինչ այսօր որևէ քննարկվող փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների՝ Հադրութի, Շուշիի հանձնում Ադրբեջանին, այս հանգրվանին ենք հասել ապաշնորհ կառավարման հետևանքով. Է. Շարմազանով2.5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակուղի մտցրեց բանակցությունները, բանակցային գործընթացն անզգույշ, հակասական, էմոցիոնալ․․․
13:49 • 10.11.20ԱԺ-ին կոչ եմ անում անվավեր հայտարարել ստորացուցիչ փաստաթուղթը, չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները․ Ավետիք ՉալաբյանԿրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը…
