Իրադարձային
-ից
-ը
14:09 • 06.11.20Բայդենն ընտրությունների ելքի հարցում կարևորագույն նահանգներից մեկում ստացած ձայների քանակով առաջ է անցել ԹրամփիցԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը տատանվող Ջորջիա նահանգում, որտեղ ընտրությունների ընթացքում երկար ժամանակ առաջատարը գործող նախագահ Դոնալդ Թրամփն էր, շրջանցել է վերջինիս և դարձել է առաջատար:
14:04 • 06.11.20ԱԺ-ում շարունակվում են 2021 թ. բյուջեի քննարկումները (տեսանյութ)Քննարկմանը մասնակցում են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի մարզպետները։
14:02 • 06.11.20Կազանում չեզոքացվել է «Հիզբ ութ Թահրիր» ահաբեկչական կազմակերպության բջիջըՀաղորդվում է, որ գործողությունն իրականացրել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ ՆԳՆ և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հետ համատեղ:
13:54 • 06.11.20Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակինԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT) աշխատանքից հեռացրել է նախօրեին համացանցում լայն տարածում ստացած «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիր պատրաստած աշխատակցին։
13:46 • 06.11.20Ամերիկյան ABC, CBS և NBC հեռուստաալիքները Թրամփի ասուլիսն ընդհատել են նախագահի՝ ընտրակեղծիքների մասին «ոչ հավաստի» հայտարարությունների պատճառովԱմերիկյան խոշոր ABC, CBS և NBC հեռուստաալիքները նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսն ընդհատել են նրա՝ ընտրական խարդախությունների մասին հայտարարությունից հետո, գրում է The New York Times ամսագիրը։
13:22 • 06.11.20ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ խոսնակՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ
13:15 • 06.11.20Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունըԿատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը«Քաղաքային խոր
12:51 • 06.11.20Նարիշկինը հաստատել է, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ԼՂ-ում Սիրիայից վարձկանների վերաբերյալ հստակ տեղեկություն է ստացել (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից
12:49 • 06.11.20Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծությունից զոհվածները եղբայրներ են ու նրանց տատիկըԱրցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
12:36 • 06.11.20«Թուրքական հետախուզությունը մասնակցում է ԼՂ-ում ծավալվող իրադարձություններին. ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է». Նարիշկին«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և աշխատանքի առանձին տարրեր տեսնում»,-ասել է Նարիշկինը:
12:24 • 06.11.20Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է․ Արծրուն ՀովհաննիսյանՇուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։
12:17 • 06.11.20ՌԴ-ում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխաՔննչական կոմիտեի տվյալներով՝ զոհերի թվում են ընտանիքի մայրն ու չորս երեխաները՝ երկու աղջիկ և երկու տղա։ Զոհվել են նաև ընտանիքի բարեկամուհին ու վերջինիս երեխան։ Զոհված երեխաներից ավագը 11 տարեկան էր։ Ընտանիքը հաշվառված է կանխարգելիչ մարմիններում։
12:13 • 06.11.20Թշնամին Ստեփանակերտը հրթիռակոծում է կասետային ռումբերով․ Արցախի ԱԻՊԾՍտեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊծ-ից։
12:13 • 06.11.20Լուկաշենկոն հրամայել է արգելել համավարակի ժամանակ երկիրը լքած բելառուսների մուտքը երկիրԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրամայել է թույլ չտալ երկիր վերադառնալ այն քաղաքացիներին, որոնք Բելառուսը լքել են համաճարակի ժամանակ:
12:08 • 06.11.20ԱՄՆ-ում գնալով թեժանում են հետընտրական ակցիաները․ Բայդենի և Թրամփի աջակիցները դուրս են գալիս փողոցներ. Մինեապոլիսում և Փորթլենդում տեղի են ունեցել ձերբակալություններ (լուսանկարներ)ԱՄՆ մի շարք նահանգներում ու քաղաքներում ընտրություններից հետո նախագահի թեկնածուների կողմնակիցները սկսել են տասնյակ ակցիաներ անցկացնել՝ աջակցելու իրենց նախընտրած թեկնածուին և պարտադրելու քվեների հաշվարկման իրենց սցենարը, գրում է The New York Times պարբերականը։
