ԱՄՆ-ում գնալով թեժանում են հետընտրական ակցիաները․ Բայդենի և Թրամփի աջակիցները դուրս են գալիս փողոցներ. Մինեապոլիսում և Փորթլենդում տեղի են ունեցել ձերբակալություններ (լուսանկարներ)

12:08 • 06.11.20

ԱՄՆ մի շարք նահանգներում ու քաղաքներում ընտրություններից հետո նախագահի թեկնածուների կողմնակիցները սկսել են տասնյակ ակցիաներ անցկացնել՝ աջակցելու իրենց նախընտրած թեկնածուին և պարտադրելու քվեների հաշվարկման իրենց սցենարը, գրում է The New York Times պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է մասնավորապես նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի աջակիցներն ակցիաներ են անցկացրել Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում և Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում և հայտարարել, որ անթույլատրելի են համարում ներկա նախագահի միջամտությունը քվեարկության արդյունքների հաշվարկման ընթացին։  Մինեապոլիսում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղիներ, եղել են նաև ձերբակալություններ։ 

Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում Թրամփի մոտ 150 աջակից՝ շատերը զինված հավաքվել են քվեների հաշվարկման սրահի պատուհանների մոտ և հետևել ընթացքին։ 

Դեթրոյթում Թրամփի աջակիցները կրկին հավաքվել են քվեների հաշվարկման վայրում և Թրամփի՝ դատարան դիմելու հայտարարությունից հետո կոչ արել դադարեցնել արդյունքների հաշվարկման գործընթացը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Փրամփը հայտարարել է, որ միայն «օրինական ձայները» հաշվարկելու պարագայում ինքը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում:

«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ձայների հաշվարկի գործընթացը` հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «խարդախությունները»:

«Սա այն դեպքն է, երբ նրանք փորձում են գողանալ ընտրությունը: Նրանք փորձում են խարդախություն անել, և մենք չենք կարող դա թույլ տալ»,-հավելել է Սպօտակ տան ղեկավարը:

Թրամփը ենթադրել է, որ ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ ըստ նախնական կանխատեսումների՝ պիտի հաղթեր դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփի խոսքով՝ դա հատուկ է արվել քվեարկողներին հօգուտ դեմոկրատ թեկնածուի ճնշելու նպատակով: Թրամփը կասկածներ է հայտնել, որ ամերիկյան շատ նահանգներում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահականության արդյունք չէ:

Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ դեմ է ընտրությունների օրվանից հետո «ապօրինի» ձայների հաշվարկին: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Այս պահին նախնական տվյալներով՝ առաջատարը Ջո Բայդենն է, որին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ընտրիչի ձայն։

Key States Have Yet to Announce Results - The New York TimesDonald Trump, Joe Biden supporters protest across a divided America for a  second dayA coalition of protest groups marched in Seattle on Wednesday night.Trump vs. Biden: Live Updates