Իրադարձային
-ից
-ը
23:14 • 23.10.20Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից«Երկու ղեկավարները նաև գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի համաձայնեցված ռեժիմը: Նրանք կողմերին կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների․․․
22:56 • 23.10.20Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը․ ԱԻՊԾ (լուսանկարներ,տեսանյութ)«Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։
22:49 • 23.10.20Արցախի նախագահի խոսնակը հրապարակել է թշնամու հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում բռնկված հրդեհի մարման ժամանակ արված լուսանկարներԵթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք:
22:35 • 23.10.20ԱՄՆ կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են արել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելԿոնգրեսական Շերմանը, Քոքսը և նրանց գործընկերները Թրամփի վարչակազմին ուղղված իրենց նամակում պնդել են, որ «Ադրբեջանի շարունակվող գործողությունները սպառնում են Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարական գերակայությանը․․․
22:18 • 23.10.20Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությունը դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ կողմերը սկսեն բանակցություններն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
22:02 • 23.10.20«Արցախի ժողովուրդն արժանի է ինքնորոշման իրավունքի». ԱՄՆ կոնգրեսական«Հայերն ու Արցախի ժողովուրդն արժանի են ինքնորոշման և անվտանգության իրենց իրավունքին։ Անհրաժեշտ է Արցախում անհապաղ հրադադար հաստատել և հասնել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
22:00 • 23.10.20Հակառակորդը հրթիռակոծել է Մարտունի և Բերձոր քաղաքներն ու հարակից բնակավայրերը, Բերձորի տարածաշրջան երեք արկ է ընկել. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից․․․
21:41 • 23.10.20Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ ՊողոսյանԱվելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը գրել է, որ ռմբակոծվում է Մարտունի և Ստեփանակերտ քաղաքները։
21:35 • 23.10.20Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդինԿատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։
21:32 • 23.10.20Ամուսինս դիահերձարանում ինչքան դիակ կա, հերթով բացել, իր մորն է փնտրել․ կորոնավիրուսից մահացածի դիակը հարազատները չեն գտնումԱյս երեք օրվա մեջ 43 դիակ է եղել, նրանց տերերին գտել ենք, եկել են, որ տեսնեն՝ կարող է այս դիակների մեջ իրենց հարազատն է, իրենք էլ մեր մորն են թաղել:
21:05 • 23.10.20Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են․ Տեղեկատվական կենտրոն (լրացված)Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։
21:02 • 23.10.20«Պիտի ապրենք». Ադրբեջանի զինուժի ռմբակոծությունից փրկված ու Երևան հասած փոքրիկները աշխարհին խաղաղության կոչ են հղել (տեսանյութ)Տեքստը թարգմանել են Մինսկի խմբի համանախագահող երկրների լեզուներով ու տեղադրել համացանցում, իսկ տեսահոլովակը պատրաստվել է լրատվականների պատրաստած ռեպորտաժների կադրերով:
20:57 • 23.10.20ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ)Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և կցել խոցված ԱԹՍ-ի լուսանկարները։
20:34 • 23.10.20Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը՝ առգրավվել․ ՀՀ ՊՆՀարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:
20:19 • 23.10.20Վերջին ժամանակահատվածում, այս պահին էլ ՀՀ ոստիկանապետը գտնվում է իր աշխատասենյակում և կորոնավիրուսի դրական եզրակացություն չունի. Էդգար ՋանոյանՏարածված լուրի վերաբերյալ Tert.am֊ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։
