Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը․ ԱԻՊԾ (լուսանկարներ,տեսանյութ)

22:56 • 23.10.20

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։