Իրադարձային
-ից
-ը
17:04 • 10.10.20«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները». Գերմանիայի ԱԳՆԳերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
16:35 • 10.10.20Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահԻնչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։
16:13 • 10.10.20Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense NewsՓորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:
15:58 • 10.10.20Հրադադարի խախտումով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆԽստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։
15:53 • 10.10.20«Հուսով եմ՝ հրադադարը կպահպանվի». Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջԼիտվայի արգործնախարար Լինաս Լինկյավիչյուսն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությանը՝ հույս հայտնելով, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով:
15:39 • 10.10.20«Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը». Հունաստանի ԱԳՆՀունաստանի արտգործնախարարությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնության վերաբերյալ՝ նշելով, որ ողջունում է խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
15:20 • 10.10.20Ստեփանակերտում սակրավորները վնասազերծում են դեռևս չպայթած զինամթերքը. պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. Տեղեկատվական շտաբԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ:
15:17 • 10.10.20Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով․ ԱԳՆՄարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ․․․
15:00 • 10.10.20«Իրանը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը՝ դա դիտարկելով որպես խաղաղությանն ուղղված քայլ». Իրանի ԱԳ նախարար«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ այն դիտարկելով որպես խաղաղությանն ուղղված քայլ»,- թվիթերյան իր էջում գրել է Զարիֆը:
14:57 • 10.10.20ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
14:55 • 10.10.20Նախքան հրադադարը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. դիվերսիոն խմբի ոչնչացման գործողությունները շարունակվում են. ՊԲՌազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
14:48 • 10.10.20«Հարվածը 100 տոկոսով դիտավորյալ էր». Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողը գիտակցության է եկել և մանրամասներ պատմել«Հարվածը 100 տոկոսով դիտավորյալ էր: Մինչև մեր տեղ հասնելը տաճարի վրայով մոտ 20 րոպե անօդաչու թռչող սարք էր պտտվում, մեր՝ ներս մտնելուց անմիջապես հետո հարվածեցին»,- նշել է ռազմական դիտորդը:
14:44 • 10.10.20Պուտինն ու Ռոհանին քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը«Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի միջև: Տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրակրկիտ փոխանակում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրությւոնում:
14:32 • 10.10.20Հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը Բաքվի և Անկարայի համատեղ «մեսիջն է»` ուղղված Մոսկվային. Կարեն ՎերանյանՏարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով`հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը, նորից․․․
14:26 • 10.10.20Փարիզում հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց` Անկարային դատապարտելով ԼՂ հակամարտությանը միջամտելու համար (տեսանյութ)«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորներն ազատության, ժողովրդավարության զինվորներ են, քանի որ Հայաստանը պաշտպանում են բռնապետական Ադրբեջանից և պատերազմից»,-նշել է Փափազյանը:
