Իրադարձային
-ից
-ը
14:19 • 10.10.20Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը. ՀՀ նախագահը ելույթ է ունեցել «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ումՄենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի:
14:16 • 10.10.20Այն, որ մինչև հրադադարի ժամը շարունակվում են ռմբակոծությունները, հավելյալ ճնշումներ են Հայաստանի և Արցախի վրա. Ստեփան ԴանիելյանՍտեփան Դանիելյանը նշեց, որ այս պատերազմը Ադրբեջանը և Թուրքիան սկսել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար և բնականաբար սա ժամանակավոր հրադադար է…
13:48 • 10.10.20Եթե թշնամին հարձակվում է, մեր բանակը կատարում է համապատասխան գործողությունները. Վահրամ Բալայանը՝ հակառակորդի կողմից հումանիտար հրադադարի խախտման մասինԱյնպես չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնությունները. նա փորձում է հնարավորինս նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և թելադրողի կողմից հանդես գալ, դրա համար անընդհատ հարձակողական գործողություններ է իրականացնում:
13:42 • 10.10.20«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ». ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը ԼՂ-ում«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,- ասել է նա:
13:36 • 10.10.20Այս հումանիտար հրադադարը վերաբերում է մի քանի լոկալ տարածքի, որտեղ մարմինների փոխանակում կլինի, հակառակորդը շարունակելու է, և տեսանք՝ շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Լ. ԱլավերդյանՀումանիտար հրադադարը, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա․․․
13:36 • 10.10.20«Նույն սարը հանձնել և ետ ենք վերցրել 3 անգամ. որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք». EADaily-ն զրուցել է մարտական գործողություններում վիրավորված հայ զինծառայողների հետ (լուսանկարներ)«Այդ օրը մենք դուրս եկանք մեր ընկերներին օգնելու: Հոկտեմբերի 2-ն էր: Ոչ հեռու «Գրադ»-ի արկ ընկավ, բեկորային վնասվածք ստացա, ոտքս կոտրվեց»,- պատմել է նա:
13:08 • 10.10.20Սասուն Հակոբյանը, Արթուր Աբրահամյանը և Միքայել Մանուկյանը, գտնվելով շրջափակման մեջ, ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը. նրանք ներկայացվել են ԱՀ «Արիության համար» մեդալների2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ...
12:59 • 10.10.20Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ խոսնակԱդրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է:
12:49 • 10.10.20Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունըՈղջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:
12:42 • 10.10.20«Լեռը երկնեց՝ մուկ ծնեց. Ալիևը պատմության մեջ կմտնի որպես փոքրիկ Հայաստանից նվաստացուցիչ պարտություն կրած առաջնորդ». Ալեքսանդր Լապշին«Արդյունքում Ալիևը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, որը նվաստացուցիչ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանի հետ կռվում՝ չնայած Թուրքիայի և Սիրիայից գրոհայինների աջակցությանը»,-գրել է բլոգերը:
12:38 • 10.10.20Անտեսելով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12։05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլիի» ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱրցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
12:20 • 10.10.20Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողովՄարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով․․․
12:10 • 10.10.20Պայմանավորվածությունը շատ փխրուն է, պատերազմը դեռ չի ավարտվել․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պայմանավորվածությունը շատ փխրուն է։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Այս մասին ասել է․․․
12:07 • 10.10.20Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ. կա զոհ. Արծրուն ՀովհաննիսյանՐոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
12:03 • 10.10.20Արցախի ՊԲ-ին կրակի դադարի հրաման է տրվել․ 12։00-ից, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ է մտնում մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածությունըՄոսկվայում ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն մինչ այս պահը Ադրբեջանը շարունակում էր սադրանքները սահմանին։
