Իրադարձային
-ից
-ը
16:42 • 28.09.20«Ղրիմը կարող է որպես ԼՂ շուրջ բանակցությունների նոր հարթակ հանդես գալ». ՌԴ պետդումայի պատգամավորՂրիմի հայկական և ադրբեջանական համայնքները ԼՂ հակամարտության կողմերին երկխոսության կոչ են անում՝ նշելով, որ բանակցությունների հարթակ կարող է դառնալ հենց Ղրիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկի հայտարարությանը:
16:41 • 28.09.20Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և մարտական հենակետերի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է քրգործ․ ՔԿ2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը կազմակերպել և իր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ուժերով
16:39 • 28.09.20Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա․ ՊՆ (տեսանյութ)Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա:
16:31 • 28.09.20Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲՊԲ-ն հայցում է զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:
16:27 • 28.09.20Կրեմլը չի կարծում, որ ԼՂ շուրջ իրավիճակի սրումը հրահրվել է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համարԿրեմլը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը հրահրվել է դրսից` Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու համար:
16:06 • 28.09.20Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ)Այս պահին Tert. am-ի նկարահանող խումբը Արցախի Հանրապետությունում է: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ․․․
15:59 • 28.09.20«Կոչ ենք անում հակամարտությունը չտեղափոխել Մոլդովայի Հանրապետություն». Մոլդովայի նախագահը ԼՂ հակամարտության սրման ֆոնին դիմել է հայկական և ադրբեջանական համայնքներինՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վարչապետ Իոն Կիկի և խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանոյի հետ ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները, գրում է eadaily.com-ը։
15:49 • 28.09.20«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից»,- նշել է Ուիլդերսը և գրառմանը կից հրապարակել Էրդողանի լուսանկարը, որում նա ահաբեկչի կերպարով է պատկերված: Հրապարակմանը կից Ուիլդերսն օգտագործել է «Թուրքան ահաբեկչական պետություն է» հեշթեգերը:
15:43 • 28.09.20Թուրքիան սիրիական Աֆրինում վարձկաններ է հավաքագրում նրանց Ադրբեջան ուղարկելու համար. Afrin Post«Զավեշտալին այն է, որ դիմողներն այնքան շատ են, որ հսկայական հերթեր են գոյանում»,- նշում է հրատարակությունը: Ադրբեջան մեկնել ցանկացողների մեծ թիվը բացատրում է նրանով, որ Թուրքիայի իշխանությունները նվազեցրել են Լիբիայում սիրիացի վարձկանների աշխատավարձերը:
15:36 • 28.09.20«Կողմերին կոչ ենք անում անել հնարավորը նոր պատերազմից խուսափելու համար». ԵՄԵվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում անել հնարավորը `նոր պատերազմը կանխելու և արտաքին ցանկացած միջամտությունից խուսափելու համար:
15:18 • 28.09.20Բաքվի օդանավակայանը ռազմական դրության պատճառով սահմանափակում է աշխատանքըՀեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես տեղափոխվել է սահմանափակ ռեժիմի ՝ Ադրբեջանում հայտարարված ռազմական դրության պատճառով:
15:16 • 28.09.20Այսօրվա նիստում ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, ընտրություն տեղի չի ունեցել․ հայտարարությունՍահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
15:15 • 28.09.20«ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով». ՄեդվեդևՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
15:15 • 28.09.20Իրավիճակը լիովին վերահսկվում է Արցախի ԶՈՒ-ի կողմից, ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները զարգացնելու համար․ Ջալալ ՀարությունյանԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ․․․
15:13 • 28.09.20«Կողմերին կոչ ենք անում հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից». Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արելԿրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։
