Իրադարձային
-ից
-ը
18:13 • 28.09.20Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Արծրուն ՀովհաննիսյանԱդրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։
18:12 • 28.09.20Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր և բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետՆախարարությունը հորդորում է նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:
18:07 • 28.09.20«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան՝ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին». Վրաստանի նախկին պետնախարար«Նրանք պետք է նաև հասկանան, որ Վրաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը այս հակամարտությունում խաղաղությունից բացի այլ շահագրգռվածություն չունի»,-նշել է նախկին պաշտոնյան:
18:01 • 28.09.20Երեւանի քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է նա։
17:59 • 28.09.20Հնարավոր ամեն բան անում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման համար. Ֆրանսիայի ԱԳՆՖրանսիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ ամեն հնարավոր բան անում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը Աղբյուրը մանրամասնում է, որ Փարիզը հա
17:52 • 28.09.20Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Արցախի զինված ուժերը կասեցրել է հակառակորդի …
17:38 • 28.09.20«Իրավիճակը ԼՂ-ում հղի է լայնամասշտաբ ռազմական հակամարտության վերածվելու վտանգով». ՄատվիենկոՌուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
17:33 • 28.09.20Սպիտակ տան պաշտոնական կայքում ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու կոչով խնդրագիր է ներկայացվելՍպիտակ տան պաշտոնական կայքում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խնդրագիր, որն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում հակամարտության սրման այս պահին հայերի կողքին լինել և Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտել Հայաստանի դեմ իրականացվող հանցագործությունների համար:
17:12 • 28.09.20Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետԱրցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես․․․
17:09 • 28.09.20Հրետանու կիրառությունն օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)Արցախա–ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ նույն ինտենսիվությամբ, կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները Հայկական տեղեկատվական
17:07 • 28.09.20«Իմ լիակատար աջակցությունը հայ ժողովրդին». բելգիացի քաղաքական գործիչ«Իմ լիակատար աջակցությունը հայ ժողովրդին, որը հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից` Թուրքիայի աջակցությամբ: Համաձայն որոշ աղբյուրների` Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկել առաջնագիծ, ինչպես արել էր դա Լիբիայում»,-գրել է Դալեմանը:
17:04 • 28.09.20«ԼՂ հյուսիսային սահմանին ռազմական գործողությունները հնարավոր սպառնալիք են Ադրբեջանից նավթի և գազի արտահանման ենթակառուցվածքների համար»․ ArgusԸստ առկա տվյալների՝ ռազմական գործողություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանին, և այն իսկապես գտնվում է Ադրբեջանից նավթի և գազի արտահանման ենթակառուցվածքից մինչև 40 կմ հեռավորության վրա: Հատվածն անցնում է Գյանջայի (Գանձակ- tert.am) և Եվլախի միջև։
16:54 • 28.09.20«Մարդկային կյանքերն անգին են. պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»․ Բելառուսի ԱԳՆ-ն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի․․․
16:50 • 28.09.20ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ սոցցանցերում Արցախից եկած բնակիչներին կացարան տրամադրելու առաջարկներից, հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համարԱդրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական․․․
16:48 • 28.09.20Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը. շարժական կապի 3 օպերատորները հայտարարություն են տարածելՀայաստանյան երեք օպերատորներով հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով և հաղորդագրություններով:
