Իրադարձային
-ից
-ը
10:38 • 21.09.20Թրամփին թունավոր նյութ պարունակող նամակ ուղարկողը կին է. նա ձերբակալվել էԱղբյուրը մանրամասնում է, որ կինը ձերբակալվել է կանադական Ֆորտ Էրին և ամերիկյան Բուֆալոն կապող «Խաղաղության կամրջի» վրա: Ձերբակալության պահին կինը զինված է եղել: Ձերբակալված անձի կամ նրա անվան մասին տեղեկություններ չեն հրապարակվում:
10:21 • 21.09.20Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատելԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։
10:07 • 21.09.20ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին (տեսանյութ)ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին։
09:57 • 21.09.20Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել
09:51 • 21.09.20Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժություններըՊաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ուշադրություն կդարձնեն թևավոր հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, ինչպես նաև ռազմական գործողությունների արագ փոփոխությանը:
09:49 • 21.09.20Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները (տեսանյութ)Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո…
09:27 • 21.09.20Այսօր կհրապարակեմ ՀՀ-ի՝ մինչև 2050թ․ վերափոխման ռազմավարությունը, հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձըՍա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:
09:16 • 21.09.20Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհերՊարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
09:13 • 21.09.20Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձըՀայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը…
23:57 • 20.09.20Ուզբեկստանի փոխվարչապետը կորոնավիրուսից մահացել է. РБКԲարնոևի մոտ կորոնավիրուս են ախտորոշել հուլիսի վերջին
23:40 • 20.09.20Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, թե երբ կավարտվի «Քովիդ-19»-ի համավարակը«Եթե պատվաստանյութի կիրառումը, ինչպես հուսով ենք, հաստատվի 2021 թվականի սկզբին, ապա իրավիճակն ԱՄՆ-ում կսկսի վերադառնալ բնականոն հունին հաջորդ ամռանը, և մեր գործունեությունը կկարգավորվի հաջորդ տարվա վերջին, եթե իհարկե մենք օգնենք նաև այլ երկրներին»,- պատասխանել է գործարարը:
23:35 • 20.09.20«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր«Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի և աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքննության»
23:17 • 20.09.20Լուկաշենկոյի նստավայրի տանիքին դիպուկահարների են նկատելՄինսկում տասնյակ զրահափոխդրիչ մեքենաներ էին տեղակայվել ընդդիմության ցույցին ընդառաջ
22:55 • 20.09.20Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշովՀայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում
22:41 • 20.09.20Բրեստում ոստիկանները կրակոց են արձակել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմԲելառուսի ՆԳՆ-ից հաստատել են, որ Բրեստում ոստիկանությունն իսկապես նախազգուշական կրակոց է արձակել՝ կանխելու համար հարձակումն ուժայինների վրա
