Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները (տեսանյութ)

09:49 • 21.09.20

Եթե չի բանակցում, ուրեմն՝ գոյություն չունեն․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ գոյություն չունեն, տապալված են:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, Տոնոյանն ասաց. «Հիմա ինքն իրեն չի մեղադրելու իրականության մեջ. ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն  հաղթանակներ ենք ունենալու»:

Շնորհավորելով Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը՝ պաշտպանության նախարարն ասաց. «Ես մեր ժողովրդին մաղթում եմ ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր և կանխատեսելի են, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածը միայն արդար է»: