Իրադարձային
-ից
-ը
18:50 • 25.11.25Լուվրի թանգարանի գnղության դեպքով ևս մեկ մարդ ձերբակալվել էԱվելի վաղ հայտնել էինք, որ ևս երկու կասկածյալ ձերբակալվել է:
18:44 • 25.11.25Կոտայքի պարեկների ու բժիշկների շնորհիվ 1-ամյա տղայի կյանքը փրկվել էԱրդեն տեղում բժշկական կենտրոնի բժիշկները փրկում են երեխայի կյանքը, սակայն երեխան 2-3 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
18:33 • 25.11.25Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվելՊահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու։
18:00 • 25.11.25Ալավերդի քաղաքի 59-ամյա բնակիչը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու համարՆոյեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ տղամարդու այգում գտնվող տնակում և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
17:30 • 25.11.25Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները. ԱՆՔրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։
17:11 • 25.11.25Կայացավ Դերենիկ Գաբրիելյանի «Իմ կյանքի ռինգը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)Գիրքն իրականություն է դարձել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ։ Ինչպես Դերենիկ Գաբրիելյանն է ընդգծում գրքի յուրաքանչյուր էջ հիշեցնում է՝ հաղթանակները ծնվում են տոկունությունից ու նվիրումից։
16:56 • 25.11.25Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին. Աբրահամ ՍրբազանՎայոց Ձորի թեմի առաջնորդը նշել է, որ վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին։ «Ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- ավելացրել է նա:
15:50 • 25.11.25Գյումրու Տերյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
15:05 • 25.11.25Հոմսի հայ ընտանիքները հայտնել են, որ քաղաքի հայ բնակչությանը վտանգ չի սպառնումSANA գործակալությունը հայտնել է, որ այժմ Հոմսի հարավային թաղամասերում իրավիճակը կայուն է, և անվտանգության ուժերն իրենց հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում՝ քաղաքի բնականոն վիճակը վերականգնելու համար։
15:03 • 25.11.25Վրաստանի տարածքային զարգացման նախարարը Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբՆախարար Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։
14:55 • 25.11.25Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. նշել է, որ զբաղված է. Քրիստինե ՎարդանյանՄի խոսքով, զարմանալի կլիներ եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան»,-գրել է նա:
14:32 • 25.11.25Ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են մինչ տարեվերջ արգելել Կենտրոն վարչական շրջան սեփական մեքենաներով մուտք գործելը. ավագանու անդամՔաղաքի խցանումների հարցն իբր լուծողները թանկացրեցին կարմիր գծերը՝ դարձնելով 160.00 դրամ, հավաքեցին 2 մլրդ 100 մլն դրամ ու ձախողեցին։
14:24 • 25.11.25Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
13:44 • 25.11.25Փրկարարները մի քանի ուղղությամբ շարունակում են հրդեհաշիջման աշխատանքներըՀրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
12:55 • 25.11.25Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՄիածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։
