Կայացավ Դերենիկ Գաբրիելյանի «Իմ կյանքի ռինգը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

17:11 • 25.11.25

Սպորտային աշխարհի ճանաչված դեմքերն ու սպորտասերները մեկ հարկի տակի են հավաքվել կարևոր ու սպասված իրադարձությանը մասնակից լինելու․ կայացավ հայտնի բռնցքամարտի, մարզական գործիչ Դերենիկ Գաբրիելյանի «Իմ կյանքի ռինգը» խորագրով գրքի շնորհանդեսը: 

81 տարվա պատմությունը գրքի 250 էջերում են զետեղվել։ 

Գիրքը պատմում է նրա մանկության ու պատանեկության, մարզական ուղու և տարիների ընթացքում կուտակած փորձառության մասին։

Իր նոր գրքում հեղինակը վերհիշում է կյանքի այն դրվագները, որոնք նրա անունը սպորտի աշխարհում ճանաչված են դարձրել:  «Իմ կյանքի ռինգը» ոչ միայն անձնական հիշողությունների ժողովածու է, այլև հայ սպորտի պատմության կարևոր էջերի վկայություն։ 

Դերենիկ Գաբրիելյանն իր գրքում պատմում է նաև, թե ինչպես է բռնցքամարտի հանդեպ սերը, տարիների փորձն ու նվաճումները ձևավորել նրա աշխարհայացքը և ինչպիսի դասեր է ուզում փոխանցել նոր սերունդներին։ Գիրքը տպագրվել է 500 օրինակով, ևս 500-ը կտպագրվի առաջիկայում, պահանջարկը մեծ է։ Ծրագրերում կա նաև գիրքը թարգմանել հայերեն: 

Գիրքն իրականություն է դարձել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ։ Ինչպես Դերենիկ Գաբրիելյանն է ընդգծում գրքի յուրաքանչյուր էջ հիշեցնում է՝ հաղթանակները ծնվում են տոկունությունից ու նվիրումից։