Իրադարձային
-ից
-ը
12:40 • 25.11.25Հարյուրավոր կամավորներ բարձրացել են Հատիսի գագաթ՝ մասնակցելու Հիսուսի արձանի շինարարությանը (տեսանյութ)«Ուզում եմ, առաջին հերթին, պարոն Ծառուկյանի անունից բոլորիդ ողջունել: Մենք, շատ խորհրդանշական վայրում ենք այսօր այստեղ գտնվում, ու ձեզանից յուրաքանչյուրն ունի բացառիկ շանս ու հնարավորություն՝ այս դառնալ այս պահին կերտվող պատմության մի մասնիկը»,- կամավորների հետ հանդիպմանն ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
12:30 • 25.11.25Փաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,-գրել է նա:
12:25 • 25.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՄարզերում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
11:56 • 25.11.25Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնՆանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։
11:09 • 25.11.25Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն. կան տուժածներԲախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
10:18 • 25.11.25Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվելՄինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
10:16 • 25.11.25Հայկազովի պшյթյունից զnhվածներին մինչև այժմ կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պшտերազմի կապը. Տիգրան ԱբրահամյանԱյդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:
09:48 • 25.11.25Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր ՀովհաննիսյանՆա շեշտել է ՀՀ հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի վերացման գործում՝ ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը և իրականացված բարեփոխումները:
09:33 • 25.11.25Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագինՊատարագի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
23:04 • 24.11.25Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող գործարանի պահեստային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 6 կապոց մալուխի հումքԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
22:57 • 24.11.25Նավուր բնակավայրի հարակից անտառներում բռնկված հրդեհը դեռ չի մարվելԱշխատանքները շարունակվում են։
21:31 • 24.11.25Ֆրանսիացի 91-ամյա դերասանուհի և ֆոտոմոդել Բրիջիտ Բարդոն հոսպիտալացվել էԸստ տեղեկությունների՝ դերասանուհին մոտ 10 օր առաջ է տեղափոխվել հիվանդանոց և շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։
21:15 • 24.11.25Լճաշեն գյուղի տներից մեկին կից խորդանոցում և հարակից տարածքում առաջացած հրդեհը մարվել էԴեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
20:19 • 24.11.25Նորատուս գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 400 հակ անասնակերՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իշխան Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում:
19:59 • 24.11.25Արագածոտնի մարզում բшխվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն․ վերջինը հայտնվել է քարերի վրա․ կա վիրшվորՎթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
