Իրադարձային
-ից
-ը
12:51 • 24.11.25Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ բարձրացրել ենք գերիների հարցը, ինչպես նաև Բաքվում Հիքմեթ Հաջիևի առջև ենք բարձրացրել այդ հարցը. հայկական պատվիրակության ներկայացուցիչՆշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:
12:16 • 24.11.25Բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է. ՊապիկյանՆախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է:
12:12 • 24.11.25Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է. ՊապիկյանՆշենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Զինծառայողի կարգավիճակի մասին օրիագիծը:
12:06 • 24.11.25Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը տարածվել է Գետիկի անտառպետության որոշ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառերՆախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ:
11:14 • 24.11.252-3 տարի առաջ շտապօգնությունն աշխատել է վնասով, չի ունեցել արտահագուստ, ռեանիմոբիլներ. ԱվինյանԱվինյանը նշում է. «Առաջին գործակարգավարականների ժամանակ կային զեկույցներ, որ զանգերի 78 տոկոսն է սպասարկվել: Հարց էր առաջանում՝ ոնց կարող է՝ մարդը շտապբուժօգնություն զանգահարի և իրեն այդ զանգը չսպաասրկվի: Այդ հարցն այսօր այլևս քննարկման առարկա չէ: Ենթադրվում է, որ 100 տոկոսն էլ պետք է սպսարկվի»:
10:51 • 24.11.25Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄՎարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200 000 դրամ) չափով:
10:46 • 24.11.25Ամուսինները հուշանվեր թղթադրամներով վճարել են հեղուկ գազի դիմաց և Արենիի կրպակներից մեկում. նրանք հայտնաբերվել և ձերբակալվել ենԴեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
10:29 • 24.11.25Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհին «Opel Astra»-ն բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՎթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Փափակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
10:17 • 24.11.25Կայացել է Աննա Վարդանյանի՝ «Դիանա Աբգար. հայ առաջին կին պատվավոր հյուպատոսի կյանքն ու ժառանգությունը Ճապոնիայում» գրքի շնորհանդեսըՏարիներ ի վեր Աննա Վարդանյանի գիտական հետազոտությունների առանցքային թեմաներից է եղել հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն ու զարգացումը։ Որպես ճապոնագետ և հայ-ճապոնական հարաբերությունների անմիջական մասնակից, պահպանմանն ու զարգացմանը խթանող՝ իր մտքում և հոգում պահել է մի հայ կնոջ կերպար, որն իրեն ոգեշնչում է դժվար պահերին՝ Դիանա Աբգար։
10:00 • 24.11.25Կյանքից հեռացել է բռնցքամարտիկ Վանես ՄարտիրոսյանըԿյանքի վերջին ամիսներին մարզիկը բացահայտ պատմում էր հիվանդության դեմ պայքարի և ապաքինման հույսի մասին։ Նրա խոսքերը, որոնք դարձան գրեթե հրաժեշտի ուղերձ, այսօր հնչում են հատկապես տխուր.
09:46 • 24.11.25Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով․ Ավինյան«Այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքարում ենք։
08:23 • 24.11.25Երևանում մեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան` մասամբ։
08:09 • 24.11.2599 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից», - նշել է Միրզոյանը։
20:00 • 23.11.25Հին ու նոր տոնածառի «վեճ», ուռճացված ծախսեր, ուշացած ժամկետներ. ինչպիսի Ամանոր է սպասվում գյումրեցիներին. Hetq.amԸստ Անդրանիկ Չադրյանի 2025թ․-ի հոկտեմբերի 30-ի զեկուցագրի՝ պահանջվող 24 մլն դրամից 2 մլն դրամն անհրաժեշտ է հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 մլն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, ձևավորման և տեղադրման համար, 4 մլն դրամը՝ Գյումրի համայնքին պատկանող, արդեն առկա հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար:
19:34 • 23.11.25Ո՞նց եք նայելու ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի աչքերի մեջ․ Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամը՝ Մասյացոտնի և Վայոց Ձորի թեմերի առաջնորդներին«Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։ Իսկ այդ օրն անպայման գալու է»,- գրել է նա։
