Ո՞նց եք նայելու ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի աչքերի մեջ․ Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամը՝ Մասյացոտնի և Վայոց Ձորի թեմերի առաջնորդներին
Դիմում եմ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանին։ Այս մասին գրել է Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը։
«Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։ Իսկ այդ օրն անպայման գալու է»,- գրել է նա։










