Իրադարձային
-ից
-ը
10:07 • 18.07.20«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան». Թրամփը մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել (տեսանյութ)«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան: Ես չեմ հավատում նրան ու համաձայն չեմ այն հայտարարության հետ, որ եթե բոլորը սկսեն դիմակ դնել, ապա այս ամենը կվերանա»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
09:57 • 18.07.20ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:
09:28 • 18.07.20«Մեզ համար եղբայրական պետություններ են». Կադիրովը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին բանակցային սեղանի շուրջ նստել և կանխել պատերազմը«Լավագույն պատերազմն այն է, որի ժամանակ ոչ մի զինվոր չի զոհվում և ոչ մի կրակոց չի արձակվում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված կոնֆլիկտի մասնակիցները պետք է իմանան, որ եթե շտապ վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա իրավիճակը կարող է վերաճել մեծ պատերազմի՝ իր բոլոր հնարավոր...
09:15 • 18.07.20Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը և «Opel Astra G» ավտոմեքենան. կա տուժածՀուլիսի 17-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին...
08:49 • 18.07.20Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ մամուլի խոսնակՀայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
06:50 • 18.07.20Սպիտակ տան ամենատեսանելի հատվածից ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշ-կրտսերի դիմանկարները հեռացվել են. CNNԽնդիրն այն է, որ ըստ Սպիտակ տան ավանդույթի՝ ԱՄՆ վերջին նախագահների պաշտոնական դիմանկարները նախագահի նստավայր մուտք գործելիս ամենատեսանելի և պաշտոնական միջոցառումներին ներկա հյուրերի աչքին զարնող հատվածում պետք է կախված լինեն
05:57 • 18.07.20Ռուսաստանում անտառային հրդեհները մոտ 42 000 հա տարածք են ընդգրկում (տեսանյութ)Անտառային հրդեհները մարելու աշխատանքներին ավելի քան 5500 մարդ է ներգրավված, ինչպես նաև՝ 894 միավոր տեխնիկա: Աշխատանքներին աջակցում է նաև օդուժը
05:37 • 18.07.20Նյու Յորքում կենդանաբանական, բուսաբանական այգիները կվերաբացվեն, կվերսկսվեն սպորտային մրցաշարերը՝ առանց հանդիսատեսի. ТАССՍահմանափակումների թուլացման 4-րդ փուլը նախատեսում է նահանգային իշխանությունների սահմանած չափորոշիչներով դպրոցների վերաբացում և թույլ է տալիս ռիսկային չհամարվող աշակերտների հասանելիությունը՝ սովորական շրջանին բնորոշ հաճախելիության 33%-ի չափով
04:59 • 18.07.20Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 14 միլիոնը. ТАССՎարակման դեպքերի ամենաբարձ ցուցանիշը ԱՄՆ-ում է գրանցվել՝ 3 638 002 դեպքով, որին հաջորդում են Բրազիլիան (2 046 328) և Հնդկաստանը (1 003 832)
04:49 • 18.07.20Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 36 մարդ է մահացել, փլուզվել են բազմաթիվ շինություններ, ավելի քան 4000 տուն լրջորեն վնասվել էՆերկայումս 400 փրկարար զբաղված է անհետ կորածների որոնողական աշխատանքներով և վտանգավոր գոտում գտնվող բնակավայրերից մարդկանց տարհանումը կազմակերպելով
04:27 • 18.07.20ԱԺ պատգամավորները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետՀանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները
03:43 • 18.07.20ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա և կոչ արել դադարեցնել Վաշինգտոնի ռազմական աջակցությունը ԲաքվինՆրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի համանախագահությամբ ընթացող բանակցությունները տապալող ռեժիմին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելն աբսուրդ է
02:58 • 18.07.20Թրամփը մտադիր է կրճատել Հարավային Կորեայում գտնվող ամերիկացի զինվորականների թիվը. The Wall Street JournalԱվելի վաղ Թրամփը խոստացել էր կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը՝ 34,5 հազարից հասցնելով 25 հազարի
01:53 • 18.07.20ԱՄՆ Կոլորադո նահանգում բուբոնային ժանտախտի դեպք է գրանցվելՊացիենտն արդեն ապաքինվել է, վարակման նոր դեպքեր չկան
01:22 • 18.07.20«Լիլի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»Աղբյուրի համաձայն` 21-ամյա նիգերիացի հարձակվողը հետաքրքրում է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը
