ԱՄՆ Կոլորադո նահանգում բուբոնային ժանտախտի դեպք է գրանցվել
ԱՄՆ Կոլորադո նահանգում 2015թվականից ի վեր առաջին անգամ հաստատվել է բուբոնային ժանտախտի դեպք, հայտնում է Fox News-ը:
«Հիվանդի արյան մեջ հայտնաբերվել է առաջնային սեպտիկ ժանտախտ, որը չի կարող փոխանցվել այլ մարդկանց»,- ասել են նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Պացիենտն արդեն ապաքինվել է, վարակման նոր դեպքեր չկան:
Նահանգի անասնաբուժական ծառայության ղեկավար Ջենիֆեր Հուսի խոսքով՝ բուբոնային ժանտախտի դեպքեր նահանգում գրանցվում են 1940 թվականից ի վեր, այնպես որ անհանգստության համար պատճառ չկա:
Նշվում է նաև, որ առողջապահության դեպարտամենտը ժանտախտի բռնկմանը հակազդելու ծրագիր է մշակել:










