ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ

09:57 • 18.07.20

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն: