Իրադարձային
-ից
-ը
11:16 • 15.07.20Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ այս պահին փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացիԹեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:
11:16 • 15.07.20Նախագահի ընդդիմադիր թեկնածուներին չգրանցելուց հետո Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, բերման է ենթարկվել ավելի քան 230 մասնակից (տեսանյութ, լուսանկարներ)Բողոքի ակցիաները սկսվել են նախագահի թեկնածուների ցուցակում Վիկտոր Բաբարիկոյին և Վալերի Ցեպկալոյին չգրանցելու ԿԸՀ-ի որոշումից հետո: Ակտիվիստներին բերման են ենթարկել Մինսկում, Գոմելում, Բրեստում, Սոլիգորսկում և այլ քաղաքներում:
11:05 • 15.07.20Նախօրդ օրը կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններՀուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային...
11:03 • 15.07.20Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, արցախյան հատվածում` ևս. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը։ Բանախոսը ներկայացնում է հայադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
11:00 • 15.07.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 33005 է, մահվան դեպքերինը՝ 781Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի:
10:57 • 15.07.20«ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում». ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անհապաղ դադարեցնեն այս հակամարտությունը...
10:55 • 15.07.20Ահազանգը կեղծ էր․ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել (տեսանյութ)Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք...
10:42 • 15.07.20Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում երկհարկանի տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկՀուլիսի 15-ին, ժամը 06:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
10:42 • 15.07.20Պիտի՛ կարողանանք արժանի լինել ձեզ ու ձեր սխրանքին․ Նիկոլ Փաշինյանը Տավուշում զոհված զինծառայողներին մեդալներով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Տավուշի պաշտպանության համար զոհված 4 զինծառայողներին հետմահու մեդալներ շնորհելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին։
10:41 • 15.07.20Ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրվածԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
10:41 • 15.07.20Վաղը Աբովյան քաղաքում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի...
10:13 • 15.07.20ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 20-ին կքննարկի Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման արգելափակումների միջոցները«Հայաստանի վրա Ադրբեջանի անդրսահմանային հարձակումների ուժեղացման ֆոնին այդ փոփոխությունները կարող են Կոնգրեսին հնարավորություն ընձեռել դիմակայելու և զսպելու Ալիևի ագրեսիան»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
09:47 • 15.07.20Ադրբեջանցի ցուցարարները, որոնք պահանջում են ռազմական գործողությունների շարունակություն, ներխուժել են երկրի խորհրդարանի շենք (տեսանյութեր)Հետաքրքիր է, որ խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն խոչընդոտել ցուցարարների մուտքին խորհրդարան, որը տեղի է ունեցել ժամը 4:00-ի մոտակայքում: Ներխուժումից 15-20 րոպե անց ոստիկանական ուժերը, մահակներ գործածելով, դուրս են հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից...
09:37 • 15.07.20Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերն էականորեն մեծացնելու է. Տիգրան ԱբրահամյանԿգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ
09:30 • 15.07.20Միրաք գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ կա տուժածՄիրաք գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ կա տուժած․․․
