Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում երկհարկանի տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ

10:42 • 15.07.20

Հուլիսի 15-ին, ժամը 06:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է Ակնալիճ գյուղի երկհարկանի տան երկրորդ հարկի երկու ննջասենյակները (մոտ 45 քմ) գույքով և տանիքը՝ մոտ 60 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:58-ին, մարվել՝  08։12-ին։