Իրադարձային
-ից
-ը
11:27 • 23.10.25Լենինգրադյան փողոցն այսուհետ կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»Որոշումն ընդունվեց 37 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
11:06 • 23.10.25Կառավարությունը հավանություն է տվել հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու օրենսդրական նախաձեռնությանըՆախագիծն առաջիկայում կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:
11:02 • 23.10.25Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք, կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին՝ ապագա սերունդների համար այդ կnրուստները կանխելու միակ բանալին. ՄիրզոյանՄինչ լրանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Այնուամենայնիվ, սկզբունքի և պրակտիկայի միջև անջրպետը դեռևս մեծ է, և, ցավոք, օրեցօր մեծանում է։
11:00 • 23.10.25Ղազախստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 12 մարդ է զnհվելՎթարը տեղի է ունեցել այսօր, Այտեկեբի շրջանի Բելկոպա գյուղի մոտակայքում։ Ակտոբեի Ժուրգենև գյուղից ուղևորներ տեղափոխող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է DAF բեռնատարին
10:58 • 23.10.25Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի. 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը. Նազիկ ԱմիրյանԱնդրադառնալով մամուլի այն դիտարկմանը, թե այս քայլը նպատակ ունի նաև վերականգնելու գեներալ Մանվել Գրիգորյանի անունը, Տիկին Ամիրյանը նշեց․ «Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակն արդեն ինքն իր տեղը դրեց ամեն ինչ։ Նա եղել է և մնացել է հայրենասեր զինվոր՝ իր ամբողջ կյանքը նվիրելով Հայաստանին։ 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը»։
10:20 • 23.10.25Հնդկաստանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը խրվել է թարմ բետոնի մեջՊաշտոնյաները բացատրել են, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակը պատրաստ էր նախագահի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ բետոնե մակերեսը լիովին չէր կարծրացել խոնավ եղանակի պատճառով։
10:16 • 23.10.25Կոտայքում «Opel Zafira»-ն բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը:
09:58 • 23.10.25Հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի տներից մեկումՀրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։22-ին: Այրվել է տան խոհանոցը (մոտ 30 քմ)՝ գույքով։
09:52 • 23.10.25Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». fip.amՄինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
09:38 • 23.10.25Ապարանում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին․ կա տուժածՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
09:24 • 23.10.25Հրդեհ՝ Ավագ Պետրոսյան փողոցի շենքերից մեկի ձեղնահարկի տանիքումՀրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 00:26-ին, մարվել՝ 00:46-ին։ Այրվել է բնակարանը (50 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ երկու ննջասենյակ (10 քմ):
22:19 • 22.10.25Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր նշանակումներ են արվել զինված ուժերումԳնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար:
22:06 • 22.10.25Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայելԴե Կարը նշել է թանգարանի անվտանգության գլխավոր պլանի անհապաղ իրականացման կարևորությունը: Նա կողմ է թանգարանի տարածքում ոստիկանական բաժանմունք տեղակայելու գաղափարին։
21:20 • 22.10.25«Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարանՏեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։
20:49 • 22.10.25Լիտվայի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնիցՊաշտպանության նախարարի պարտականությունները կկատարի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 23-ից:
