Լիտվայի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից

20:49 • 22.10.25

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Դովիլե Շակալենեին ազատել է ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս  մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաշվի առնելով վարչապետ Ինգա Ռուգինենեի առաջարկը, սահմանադրությանը համապատասխան հրամանագիր է ստորագրել Դովիլե  Շակալենեին ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարի պարտականությունները կկատարի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 23-ից: