Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր նշանակումներ են արվել զինված ուժերում

22:19 • 22.10.25

Զինված ուժերում նոր նշանակումներ են արվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: