Իրադարձային
-ից
-ը
18:18 • 13.05.20ՀՀ ոստիկանության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել շուրջ 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ:
18:12 • 13.05.20Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
18:03 • 13.05.20Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ (լուսանկարներ)«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- գրել է նա։
17:55 • 13.05.20Մեծ Այրում գյուղի բնակիչները բացել են դեպի Ախթալա ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը. պոչամբարի պատվարը չի բարձրացվել. բնակավայրի վարչական ղեկավարՓոքր միջադեպ էր, մի քանի հոգի են եղել ճանապարհը փակողները, բայց վաղուց արդեն բացվել է:
17:47 • 13.05.20Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները (տեսանյութ)Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։
17:33 • 13.05.20ՔԱԿ-ը հորդորել է EASA-ին՝ վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը․ հայտարարությունԸստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել Կոմիտեին այս ամսվա վերջին:
17:25 • 13.05.20Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք․ մարզպետ«Ապաքինվել է ևս 7 մարդ»,-գրել է նա։
17:21 • 13.05.20Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2758-իՎերջին օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 65-ով և հասել է 2758-ի, մահացել է ևս 2 մարդ, մահվան դեպքերի թիվը հասել է 35-ի:
17:17 • 13.05.20ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել ռուսական արհեստական օդափոխության սարքերը, որոնց պատճառով Մոսկվայի և Պետերբուրգի հիվանդանոցներում հրդեհներ են բռնկվելՆրա խոսքով՝ սարքերը որպես պահեստային սարքավորումներ պահվել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների պահեստներում: Այժմ հնարավոր վտանգի փաստը հաշվի առնելով՝ դրանք հետ են ուղարկվում արտակարգ իրավիճակների գործակալություն։
16:59 • 13.05.20Անցել է 5 օր, իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք չկա. Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանի օգնականի եղբոր՝ Analitik.am-ի խմբագրությանը սպառնալիքներ հնչեցնելու մասինՄայիսի 8-ին հայտարարություն տարածեցի այն մասին, որ Analitik.am-ի խմբագրություն մի քանի անգամ զանգահարել է մի անձ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝…
16:54 • 13.05.20Մեքսիկայում ոստիկանությունը հանցավոր խմբավորման պարագլխի ձերբակալության ժամանակ առգրավել է նրա AR-15 ոսկեզօծ հրացանը (լուսանկարներ)Ինքնաձիգը զարդարված է եղել մեքսիկական ավանդական «Մեռյալների օր» տոնակատարության սրբերի պատկերներով։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նաև զենքի 20 փամփուշտ են հայտնաբերել։
16:53 • 13.05.20«Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատը» կրկին ցանկանում է բարձրացնել «Նահատակ» պոչամբարի պատվարը․ Մեծ Այրումի բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը․ բնապահպանՄեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի « Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը։
16:43 • 13.05.20Աֆղանստանում զինված ահաբեկիչները ներխուժել են ծննդատուն, սպանել 2 նորածնի և 12 մոր ու բուժքրոջ (տեսանյութ, լուսանկարներ)Ենթադրվում է, որ հարձակման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որն Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք հարձակումներ էր կատարել նաև մայիսի 11-ին: Նրանք դեռևս պատասխանատվություն չեն ստանձնել տեղի ունեցածի համար:
16:39 • 13.05.20Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է: Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության...
16:38 • 13.05.20Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դինՄայիսի 13-ին՝ ժամը 13:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի …
