Մեծ Այրում գյուղի բնակիչները բացել են դեպի Ախթալա ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը. պոչամբարի պատվարը չի բարձրացվել. բնակավայրի վարչական ղեկավար
Մեծ Այրում գյուղի բնակիչները բացել են դեպի Ախթալա ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Գայանե Ավետիսյանը:
«Փոքր միջադեպ էր, մի քանի հոգի են եղել ճանապարհը փակողները, բայց վաղուց արդեն բացվել է: Պոչամբարի պատվարը չի բարձրացվել: Բնակիչների հետ հանդիպել են Ախթալա ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ու Ախթալայի համայնքապետը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Մեծ Այրումի բնակիչները ճանապարհը փակել էին այսօր՝ թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժը: Բնակիչները պատճառաբանում են, թե Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին գյուղացիները դեմ են՝ այն անօրինական համարելու պատճառով։










