Իրադարձային
-ից
-ը
22:25 • 12.04.20Կորոնավիրուսը դեռ երկար կարող է հետապնդել մարդկությանը. ԱՀԿՆաբարոյի խոսքով՝ թեև Եվրոպայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թվերի տատանումներ են լինում, ԱՀԿ-ն «դեռևս բարձր պատրաստականության վիճակում է գտնվում և շատ մտահոգված է», հատկապես այն երկրների համար, որոնք թույլ առողջապահական համակարգ ունեն:
22:06 • 12.04.20Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1098-ի. РИА Новости11 մարդ մահացել է, 837 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:
21:41 • 12.04.20Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 6-ն էՎերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր:
21:31 • 12.04.20Նոր մանրամասներ՝ Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը. Shamshyan.comՎթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել էր:
21:24 • 12.04.20Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 10 000 մարդ. CNNՄեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 737 մարդ է մահացել:
20:41 • 12.04.20Մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ. բրիտանացի վարչապետը տեսաուղերձ է հղել ժողովրդին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել բրիտանացիներին:
19:58 • 12.04.20Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները, բայց մենք կկարողանանք վերականգնվել շուտով. Իտալիայի վարչապետԻտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Զատկի տոնի առթիվ՝ իր կարեկցանքը հայտնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած իտալացիներին:
19:54 • 12.04.203 ամսով արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրսԵրրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն:
19:44 • 12.04.20Լարսը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
19:35 • 12.04.20Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից. CNNԲրիտանական ազգային առողջապահական համակարգին, ինչպես նաև հիվանդանոցի անձնակազմին իր երախտագիտությունն է հայտնել նաև Ջոնսոնի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը:
19:27 • 12.04.20Շիրակում 5 քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից. բուժումը շարունակում է 11 հիվանդ. մարզպետՇիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շիրակի մարզի բնակիչներից 5-ը, որոնք մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, առանց բարդությունների հաղթահարել է վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից:
19:14 • 12.04.20Հրազդանի կիրճում հայտնաբերվածը РПГ-7 ձեռքի հակատանկային մարտական ականանետ է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածքԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
19:10 • 12.04.20Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 1.8 միլիոնը. WorldometersԿորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 110 827 մարդ, ապաքինվել է 412 356-ը, ակտիվ վարակակիր են 1 280 396-ը:
19:02 • 12.04.20Երևանում Honda Fit-ը բախվել է բազալտե եզրաքարերին, այնուհետև՝ էլեկտրասյանը. կա վիրավոր. Shamshyan.comԱվտոմեքենան, որի առջևի անվահեծանը կոտրվել է, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
18:35 • 12.04.20Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացիՕդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը:
