Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

19:35 • 12.04.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից:

«Վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինումը կշարունակի Chequers-ում (ՄԹ վարչապետի ամառանոցն է): Հետևելով իրեն բուժող մասնագետների խորհրդին՝ վարչապետն անմիջապես չի վերադառնա աշխատանքի: Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել Սենթ Թոմաս հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին իր հանդեպ ցուցաբերած հոգատարության համար: Նա մտքով բոլոր նրանց հետո, որոնց խոցել է հիվանդությունը»,- ասվում է վարչապետի խոսնակի հայտարարության մեջ:

Բրիտանական ազգային առողջապահական համակարգին, ինչպես նաև հիվանդանոցի անձնակազմին իր երախտագիտությունն է հայտնել նաև Ջոնսոնի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը:  

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ կիրակի՝ կորոնավիրուսի հայտնաբերումից 10 օր անց, որից հետո երեք օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, այնուհետև տեղափոխվել հիվանդասենյակ: