Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները, բայց մենք կկարողանանք վերականգնվել շուտով. Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Զատկի տոնի առթիվ՝ իր կարեկցանքը հայտնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած իտալացիներին:
«Նրանց համար, ովքեր տառապում են այսօր, ովքեր այսօր դատարկ աթոռին են նայում, նրանց համար, ովքեր այսօր պայքարում են հիվանդանոցի սենյակում իրենց արցունքներն ու ցավը զսպելու համար: Մենք կարոտում ենք բարեկամների ժպիտները, ընկերների գրկախառնությունը, մեր երկրի գեղեցիկ ավանդույթները, ձեռքսեղմումները եկեղեցում, հրապարակում, բարում:
Զոհաբերությունները, որոնք մեզնից յուրաքանչյուրն անում է այս կիրակի, հավատարմության ապացույցն են ամենակարևորի նկատմամբ և այն բանի, որ մենք կկարողանանք վերականգնվել շուտով»,- CNN-ի փոխանցմամբ՝ գրել է Կոնտեն և հավելել է, որ թեև այս տարի Զատիկը տարբերվում է, իրենք կկարողանանք հաղթահարել այս ամենը միասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 19 000 մարդ:










