Իրադարձային
-ից
-ը
12:44 • 03.10.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
12:43 • 03.10.25Վիետնամում տեղի ունեցած թայֆունի հետևանքով զnհերի թիվը հասել է 29-իՎիետնամի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 158,000 տուն
12:24 • 03.10.25Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներՄարոկկոյի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում կոռուպցիայի դեմ և պահանջում են առողջապահական և կրթական համակարգերի բարեփոխումներ:
12:10 • 03.10.25Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետը:
12:01 • 03.10.25Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Mercedes»-ը․ կա 4 տուժածՎթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
11:48 • 03.10.25Կասեցվել է «Բևեռային ոճ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
11:21 • 03.10.25Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ն ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ. ԱՄՆ դեսպանատունՀպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։
09:59 • 03.10.25Գիշերը Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ որպես հյուրանոց շահագործվող շինությունում հայտնաբերվել է արնшնման հետքերՏեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
09:48 • 03.10.25Արփինե Սարգսյանն այցելել է ԱՄԷ Ներքին գործերի նախարարության Օպերատիվ կառավարման կենտրոն, հետևել ծառայությանըԱրփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության որոշ ծրագրեր, մասնավորապես` Ոստիկանության, Փրկարար ծառայության և Շտապօգնության միասնական զանգերի կենտրոնի ստեղծման աշխատանքը։
09:22 • 03.10.25Արհեստական բանականությունը սովորել է ուղեղի ազդանշաններով կանխատեսել ռոմանտիկ գրավչությունըՍա հնարավորություն է տալիս հասկանալու էմոցիաները՝ արդյո՞ք նրանք ինչ-որ մեկին գրավիչ են համարում, թե՞ ունեն մերժման հետ կապված բացասական զգացումներ։
00:34 • 03.10.25Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ կան վիրшվորներ«Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
22:25 • 02.10.25Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոցԺամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
22:02 • 02.10.25ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկում են թվային համագործակցության խորացման ուղիներըԱմփոփելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մշակել հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի ամրապնդմանն ու ավելի անվտանգ և նորարարական առցանց միջավայրի ձևավորմանը:
21:57 • 02.10.25Ջրային պարեկները թմրանյութ են հայտնաբերելՍտուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։
21:26 • 02.10.25ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննությունՀավակնորդներն իրավունք ունեն քննության արդյունքները բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ արդյունքները հրապարակելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
