Վիետնամում տեղի ունեցած թայֆունի հետևանքով զnհերի թիվը հասել է 29-ի
Վիետնամում «Բուալոյ» թայֆունի հետևանքով զnհերի թիվը հասել է 29-ի, ևս 19 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 100-ից ավելի մարդ վիրավորվել է։
Վիետնամի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 158,000 տուն, 14,000 բնակելի շենք, ոչնչացվել է մոտ 26,600 հեկտար բրնձի և այլ մշակաբույսեր, ինչպես նաև ավելի քան 9,500 հա ձկնաբուծարան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում հարվածել է Ֆիլիպիններից եկած «Բուալոյ» թայֆունը:














