Իրադարձային
-ից
-ը
23:56 • 18.03.20Արցախում վարչական ձերբակալված 13 քաղաքացիներն ազատ են արձակվել․ Արցախի ՄԻՊՄիջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ, հավանաբար, վաղը:
23:03 • 18.03.20Երևանի Դեմիրճյան փողոցից բերման ենթարկվածի մոտ խուզարկությամբ ափիոն է հայտնաբերվել․ ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը (տեսանյութ)Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։
23:01 • 18.03.20Արտակարգ դրությունը չպետք է մահակ դառնա․ լրատվամիջոցները մտահոգված են զգուշացումներից Factor.amՇատ կարևոր է, որպեսզի չդրսևորվի կամայականություն և նոր ստեղծված պայմաններում սահմանափակումները չվերածվեն չարաշահումների, անհիմն սահմանափակումների։
22:29 • 18.03.20Թուրքական կայքն անդրադարձել է Նուբար Աֆեյանի ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը՝ փորձելով «թուրքական տարր» ներառել այդ գործումԹուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է ԱՄՆ-ում գործող Moderna Therapeutics ընկերության՝ կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումների մեկնարկը:
22:14 • 18.03.20Ոստիկանները բացահայտել են հյուրանոցի անվտանգության աշխատակցին դանակահարողին (տեսանյութ)Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։
22:11 • 18.03.20ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք․ ընդհանուր թիվը հասավ 110-ի (ինֆոգրաֆիկա)Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
22:04 • 18.03.20Ուկրաինայում հայ գործիչը նշանակվել է փոխնախարարի պաշտոնումՈւկրաինայի նախկին ժողովրդական պատգամավոր Դավիթ Մակարյանն ընդգրկվել է երկրի կառավարության կազմում:
21:54 • 18.03.20ԱՀԿ-ն հայտնել է կորոավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսելու մասինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ սկսվել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները:
21:00 • 18.03.20ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարս փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱրագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
20:58 • 18.03.20Ստեփանակերտում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացիՀարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
20:05 • 18.03.20Իշխանության նկատմամբ վստահությունը թուլացնում են ոչ թե ֆեյքերը, այլ սխալ քայլերն ու գրաքննության առկայությունը. Դանիել Իոաննիսյան«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրության շրջանակներում լրատվամիջոցների հանդեպ կիրառվող սահմանափակումներին:
20:02 • 18.03.20Հիմա ալկոգել արտադրող ընկերությանը մահակով էլ չես կարող ստիպել, որ գնա տուն․ անկախ ամեն ինչից՝ իրական պահանջարկ ունեցող տնտեսական սեգմենտը կաշխատի. Նիկոլ ՓաշինյանԸնդհանրապես այս համաճարակի տարածման պատմությունը ցույց է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական կարգապահության և կանոնների նկատմամբ հարգանքի մակարդակը դառնում է ազգային անվտանգության խնդիր:
20:01 • 18.03.20Առողջապահության նախարարության կողմից սահմանին բեռնատար մեքենաներն ախտահանելու ցուցում չկա, քանի ոչ դրանք, ըստ էության, վարակ փոխանցող չեն. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարՏեղի է ունենում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի մամուլի ասուլիսը:
19:55 • 18.03.20Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանն ամենալավ վիճակում գտնվող երկրներից է․ տեսնենք՝ աշխարհի սուպերմարկետների ցուցափեղկերում ինչ վիճակ է, Հայաստանում ինչ վիճակ․ Նիկոլ ՓաշինյանԱյստեղ մեզ համար ռիսկեր է առաջանում, շատ շուտով կարող է պարզվել, որ Հայաստանը կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է
19:37 • 18.03.20Արման Սարգսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն. Նիկոլ Փաշինյան«Այո, այդպես է: Որոշումը կայացրել եմ, ոստիկանապետի պարտականությունները կատարողը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողը՝ ԱԱԾ տնօրեն»:
