Թուրքական կայքն անդրադարձել է Նուբար Աֆեյանի ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը՝ փորձելով «թուրքական տարր» ներառել այդ գործում

22:29 • 18.03.20

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է ԱՄՆ-ում գործող Moderna Therapeutics ընկերության՝ կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումների մեկնարկը: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ ինժեներ Նուբար Աֆեյանն է:

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, թուրքական «Sozcu» կայքը հոդված է հրապարակել փորձարկումների մասին՝ գրելով, որ հայ գործարարի նախնիները բնակվել են Օսմանյան կայսրության տարածքում: Հոդվածը ներկայացվել է «Աշխարհը կորոնավիրուսից փրկած պատվաստանյութի թուրքական տարրը» խորագրով:

«Նուբար Աֆեյանի ընտանիքը 1915 թվականի իրադարձություններից հետո տեղափոխվել է Բեյրութ», - գրել է թուրքական պարբերականը: