Մոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախապես։ Այս մասին Վեստի-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաշինյանը հարցում է արել այցի վերաբերյալ, որովհետև դրա մասին նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախագահ Պուտինի հետ: Եվ այդ պայմանավորվածության համաձայն՝ մենք արդեն առաջիկա օրերին սպասում ենք նման այցի, պատրաստվում ենք դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։














