Առողջապահության նախարարության կողմից սահմանին բեռնատար մեքենաներն ախտահանելու ցուցում չկա, քանի ոչ դրանք, ըստ էության, վարակ փոխանցող չեն. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

20:01 • 18.03.20

Տեղի է ունենում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի քննարկման թեմաներն են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքը, Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների, աշխատողների անվտանգության ապահովման վերահսկողությունը։