Իրադարձային
-ից
-ը
17:46 • 05.02.20Արթուր Վանեցյանը որոշում է կայացրել. առաջիկայում նա պարբերաբար հանդիպելու է լրատվամիջոցների հետ«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագրերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ:
17:30 • 05.02.20Արգենտինայում երկգլխանի երեխա ծնած մայրը բողոք է ներկայացրել բժիշկների դեմԱրգենտինայի Սանտա Ֆե նահանգի Ռեկոնկիստա քաղաքի բնակչուհին երկգլխանի երեխա է լույս աշխարհ բերել, մինչդեռ հղիության ընթացքում անցկացրած երկու ուլտրաձայնային հետազոտություններն էլ պտղի մոտ շեղումներ ցույց չեն տվել:
17:27 • 05.02.20ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներԶորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն ունկնդրել է հավաքներին ընդգրկված սպաների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ:
17:22 • 05.02.20Կորսիկայում անտառային հրդեհների հետևանքով 1100 հա տարածք է ոչնչացել (լուսանկարներ)«Այս պահի դրությամբ հրդեհի թիրախում է հայտնվել 1100 հա տարածք: Կյանքի բնականոն հունին վերադառնալու համար մի քանի օր անհրաժեշտ կլինի»,- հայտարարել են կորսիկյան իշխանությունները:
17:10 • 05.02.20Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 40 մարդ, որոնցից 26-ը արդեն դուրս է գրվելԱռողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին...
16:58 • 05.02.20Թուրքմենստանում 40-ից բարձր տղամարդկանց ստիպում են ճերմակ մազեր ունենալ, ինչպես երկրի նախագահը. svoboda.orgՓետրվարի մեկից պաշտոնյաներին, դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը, իսկ այն մարդիկ, որոնց մազերը բնական գույնի են, պետք է ճերմակեցնեն մազերը:
16:56 • 05.02.20Վանաձորի իրենց տնակում կինը հայտնաբերել է 51-ամյա ամուսնու դին. ոստիկանություն«Այսօր 14:40-ին Ոստիկանության Բազումի բաժին Բուլղարական 2-րդ ավանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ, որ իրենց տնակում ամուսնուն մահացած է գտել»,-մանրամասնեց Գաբրիելյանը՝ նշելով, որ այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են:
16:53 • 05.02.20ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց՝ օրակարգում նոր կետ ավելանալու պատճառովՆոր օրակարգ կբերվի և նոր նիստ կհրավիրվի, դա Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջն է, որ քննարկվի առանձին, այսինքն՝ այս նիստի ընթացքում հնարավոր չէ ավելացնել նոր կետ
16:45 • 05.02.20Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է Ուհան կատարած այցի մասին իշխանություններին չհայտնած և առնվազն 7 մարդու վարակած տղամարդունՀրատարակության տվյալների համաձայն` Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգի Ցզինցզյան քաղաքային գավառի բնակիչը կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Ուհանից վերադառնալուց հետո մի քանի հասարակական միջոցառումների է մասնակցել:
16:37 • 05.02.20Հորդորում ենք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին չպիտակավորել որևէ լրատվականի. «Մեդիա Պաշտպան»ԱԺ փոխնախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում որոշել, թե ո՞ր լրատվականն ինչպիսին է և թե լրագրողը որտեղ և որ լրատվականում պետք է աշխատի։
16:32 • 05.02.20Թուրքիայում երկու ձնահոսքի հետևանքով 13 մարդ է մահացել (լուսանկարներ)Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում` Բահչիսարայի շրջանում, երեկ երեկոյան ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով ուղևորատար ավտոբուսը մնացել է ձյան տակ: Ուղևորներից 5-ը մահացել են:
16:26 • 05.02.20Զորակոչիկին մեղադրանք է առաջադրվել` բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար. Քննչական կոմիտեՔրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
15:45 • 05.02.20Դևիդ Քեմերոնի թիկնապահն ինքնաթիռի զուգարանում ատրճանակ է մոռացել, ինչն իրարանցում է առաջացրել. The Sun (լուսանկարներ)Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին` Նյու Յորքից Լոնդոն չվերթի ժամանակ: Պարբերականի տվյալներով` ենթադրաբար Դևիդ Քեմերոնը կնոջ` Սամանթայի հետ հանգստյան օրերն անցկացրել է Նյու Յորքում:
15:35 • 05.02.209-ամյա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանըՆախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ:
15:01 • 05.02.20Վթարի ենթարկված երթուղայինի խմած վարորդը դիսպետչերական կետում զննություն չի անցել, եթե տուժողներից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է քրեական հետապնդումը. քաղաքապետարանԱդամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:
