ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց՝ օրակարգում նոր կետ ավելանալու պատճառով

16:53 • 05.02.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրած խորհրդի նիստը, որտեղ  քննարկվելու էր պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը՝ հետաձգվեց: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հետաձգման պատճառը օրակարգում նոր կետ ավելացնելն է:

«Նոր օրակարգ կբերվի և նոր նիստ կհրավիրվի, դա Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջն է, որ քննարկվի առանձին, այսինքն՝ այս նիստի ընթացքում հնարավոր չէ ավելացնել նոր կետ»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Ամեն դեպքում նա նշեց, որ հավանաբար, վաղվա հրավիրված արտահերթ նիստը կկայանա: Հարցին, թե ինչ է կետ է ավելացվելու, նա ասաց, որ չի կարող պատասխանել: