Դևիդ Քեմերոնի թիկնապահն ինքնաթիռի զուգարանում ատրճանակ է մոռացել, ինչն իրարանցում է առաջացրել. The Sun (լուսանկարներ)

15:45 • 05.02.20

British Airways ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկն ինքնաթիռի զուգարանում լիցքավորված ատրճանակ է գտել, որն այնտեղ էր մոռացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի թիկնապահը: Այս մասին գրում է The Sun պարբերականը` հղում անելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին` Նյու Յորքից Լոնդոն չվերթի ժամանակ: Պարբերականի տվյալներով` ենթադրաբար Դևիդ Քեմերոնը կնոջ` Սամանթայի հետ հանգստյան օրերն անցկացրել է Նյու Յորքում:

Հաղորդվում է, որ մինչև թռիչքը, ինքնաթիռի ավագ օդաչուն տեղեկացրել է ուղևորներին, որ չվերթը հետաձգվում է` ուղևորներից մեկի հետ տեղի ունեցած պատահարի պատճառով:

«Մենք սպասում էինք թռիչքին, երբ ինչ-որ տղա սկսեց իր հեռախոսից ատրճանակի և երկու անձնագրերի նկարներ ցույց տալ, որոնք, իր խոսքերով, նա գտել է զուգարանում: Անձնագրերից մեկը Դևիդ Քեմերոնինն էր»,- պատմել է ուղևորներից մեկը:

Զենքը գտած ուղևորը միանգամից դիմել է ինքնաթիռի անձնակազմին: Պարբերականի ևս մի աղբյուր նշել է, որ ավագ օդաչուն եկել է ուղևորների մոտ և հաստատել է, որ ինքնաթիռում զենք է գտնվել: Նա նաև տեղեկացրել է, որ անձնական թիկնապահներին թույլատրվում է ինքնաթիռ զենք բերել: Թե ինչու էր Քեմերոնի անձնագիրը թիկնապահի մոտ, անհայտ է:  

Ինչպես տեղեկացրել է ավիաընկերությունը, ինքնաթիռի անձնակազմը դեպքը հարթել է մինչև թռիչքը: Լոնդոնի ոստիկանությունում, որտեղ աշխատում է Քեմերոնի թիկնապահը, տեղեկացրել են, որ վերջինս «ազատվել է օպերատիվ պարտականություններ կատարելուց»:

 

 

 The former PM was seen at the at the Cocklebarrow Races last weekend

 The ex-PM is thought to have had a weekend break in New York with wife Samantha

 The Heathrow-bound plane left New York 67 minutes late on Monday evening

 One of David Cameron's police bodyguards has been suspended pending an investigation

 The Glock 19 semi-automatic pistol had 15 lethal hollow point rounds in its magazine

 The gun and passports were found in the World Traveller Plus section as Mr Cameron sat in Business Class - Mr Cameron pictured in 2010

 

 The officer works for the Met’s Royalty and Specialist Protection unit