Իրադարձային
-ից
-ը
22:56 • 12.01.20Հռոմի պապը 32 երեխա է մկրտել Սիքստինյան կապելլայում (լուսանկարներ, տեսանյութ)Պոնտիֆիկոսը գովել է փոքրիկներին՝ նշելով, որ մկրտության ժամանակ նրանք շատ հանգիստ և լուռ են եղել ու նախորդ տարիների պես «համերգ չեն տվել» (նկատի ունի մանկական լացը):
22:23 • 12.01.20Ֆիլիպիններում կանխատեսվել է Թաալ հրաբխի ուժգին ժայթքում. մոտ 8 000 բնակչի տարհանում է հայտարարվել (լուսանկարներ)Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Թաալ հրաբուխը մոխրի և փոշու 15 կմ բարձրությամբ սյուն է արտանետել, ինչի հետևանքով կարգադրվել է հազարավոր բնակիչների տարհանում, չեղարկվել են չվերթներ, կանխատեսվել է հրաբխի ուժգին ժայթքում, ինչպես նաև հրաբխային ցունամի:
22:12 • 12.01.20Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է. ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղումԳորիս-Սիսիան և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
21:56 • 12.01.20Երևանում երկու կանայք առաքիչից պահանջել են 1 միլիոն դրամ`նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություն չհրապարակելու դիմաց. Shamshyan.comՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են:
21:35 • 12.01.20Փաշինյանի իշխանության օրոք նորմալ է դառնում ԶԼՄ-ներին «սևերի» և «սպիտակների» բաժանելը, «թշնամի» հռչակված լրատվամիջոցների վրա հարձակումները, վարկաբեկման փորձերը. Անի ՀովհաննիսյանՆա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հետապնդումներից քաջատեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
21:21 • 12.01.20Որպես եղբայր՝ ամբողջ կյանքում ձեռքս նրա ուսին եմ պահել, բայց հիմա էլ չեմ կարող. արքայազն Ուիլյամը՝ եղբոր շուրջ սկանդալի մասինՀայտնի է, որ արքայազների միջև հարաբերությունները վատացել էին դեռևս «Մեգզիթ»-ից առաջ, սակայն վերջին օրերի իրադարձություններն ավելի են թեժացրել իրավիճակը:
21:04 • 12.01.20«Վերնատուն» ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորի. հայտարարությունԱրմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։
20:30 • 12.01.20Կոտայքի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Astra-ն. կա տուժածՎերջինիս ուղևորը (Վլադիմիր Ս., ծնված 2013 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
19:08 • 12.01.20Գյումրիում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր. Shamshyan.comԴ. Գևորգյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
19:02 • 12.01.20Նոր «փիլիսոփայության» արդյունքում թիվ 92 մանկապարտեզի երեխաները մնացել են փողոցում. նախարարությունն իր անելիքը չի տեսնում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ. Ն. ԶոհրաբյանԶոհրաբյանը գրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում:
18:46 • 12.01.20ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ջերմուկ, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղումՎարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
18:41 • 12.01.20Սոսեի փողոցում հսկվող կրակը թողել է հրդեհի տպավորություն. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկՀրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
18:00 • 12.01.20Դանակահարություն` Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.comԿենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 24-ամյա Վահագն Գրիգորյանը։
17:53 • 12.01.20Բակո Սահակյանն աշխատանքային շրջայցով եղել է մի շարք զորամասերում. ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել զինվորականներինԱշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
17:26 • 12.01.20«Վստրեչի Ապերը» կոչ է անում չներքաշել իրեն ներքաղաքական խաղերի մեջԵս քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ …
