Ֆիլիպիններում կանխատեսվել է Թաալ հրաբխի ուժգին ժայթքում. մոտ 8 000 բնակչի տարհանում է հայտարարվել (լուսանկարներ)
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Թաալ հրաբուխը մոխրի և փոշու 15 կմ բարձրությամբ սյուն է արտանետել, ինչի հետևանքով կարգադրվել է հազարավոր բնակիչների տարհանում, չեղարկվել են չվերթներ, կանխատեսվել է հրաբխի ուժգին ժայթքում, ինչպես նաև հրաբխային ցունամի:
Ինչպես նշում է The Guardian-ը, Թաալը Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից է, որը գտնվում է Մանիլայից 45 կմ հեռավորության վրա՝ լճի կենտրոնում:
Երկրի իշխանությունները տագնապի 4-րդ աստիճան են հայտարարել: Ընդհանուր առմամբ, պետք է տարհանվի 8000 բնակիչ:
Իշխանությունները կարգադրել են հունվարի 13-ին չեղարկել Մանիլայի միջազգային օդանավակայանի չվերթները, ինչպես նաև դպրոցի դասերը: Բնակիչներին խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ:


















