Իրադարձային
-ից
-ը
02:29 • 23.11.19Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Սպիտակ տունը չի վերականգնել Թվիթերի իր էջը, այլ սոցկայքըՋոն Բոլթոնը հայտարարել է, որ Թվիթերի իր անձնական էջ կարողացել է մուտք գործել ոչ թե Սպիտակ տան որոշմամբ, այլ սոցկայքի կառավարման բաժնի շնորհիվ:
02:14 • 23.11.19Մայքլ Բլումբերգը 23 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հեռուստատեսային գովազդային արշավի համարԶԼՄ-ները ենթադրում են, որ այս թիվը կարող է և աճել ու նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հատկացրած 24 մլն դոլարի ռեկորդը:
01:24 • 23.11.19ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանը դանակով հարվածել է երեխաների հետ եկեղեցի եկած մորթե հագուստով կնոջըԿնոջը, որը պարզվել է երեխաների դայակն է, տեղափոխել են հիվանդանոց:
00:45 • 23.11.19Պեկինի ոստիկանությունն իր շարքերը համալրել է վեց կլոնավորված շներովՊեկինի ոստիկանությունը չորեքշաբթի իրենց շարքերը համալրել է վեց կլոնավորված շներով՝ նախորդ ոստիկանության շան գեները փոխանցելով նոր սերնդի շներին:
00:24 • 23.11.19Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. Տավուշի մարզում մառախուղ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:18 • 23.11.19ՀՀ ոստիկանությունում ստուգումներ են սկսվել ոստիկանների կողմից մահակով ցուցմունք կորզելու տեսանյութի իսկությունը պարզելու առնչությամբ.ՀՔԾ-ում քննություն է իրականացվումՀամացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:
00:09 • 23.11.19Արմավիրի մարզում 34-ամյա վարորդն Opel-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. երեխան տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.comՎարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
23:17 • 22.11.19Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինԱրարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսեւորման եւ ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը:
23:12 • 22.11.19ՊՎԾ-ում ամեն ամիս պարգևավճար են ստացել. ընթացիկ տարում ընդհանուր առմամբ այն կազմել է 83,7 միլիոն դրամ. Factor.amՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
23:02 • 22.11.19«Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսին ելույթ է ունեցել Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառինՏոնավաճառին ներկա էին շուրջ 45 գործատուներ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը:
23:00 • 22.11.19Ավստրիայում գողացել են 20 տոննա շոկոլադ` 50 հազար եվրո արժողությամբԱվստրիայում հափշտակիչը խաբեությամբ ստիպել է Milka շոկոլադ արտադրող ընկերությանը իրեն հանձնել 50 հազար եվրո արժողությամբ 20 տոննա շոկոլադով բեռնված բեռնատար, հայտնում է L'Obs-ը:
22:53 • 22.11.19Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
22:13 • 22.11.19Երևանում դանակի հարվածներ ստացած 60–ամյա տղամարդուն նկատել են պատահական անցորդները. նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. Sputnik ԱրմենիաՇրջանառվող լուրերի իսկությունը, ինչպես նաև տղամարդու հետ պատահածի մանրամասները կպարզեն իրավապահները։
21:59 • 22.11.19Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոցԻտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ժամանակ և կապտուկներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է ria.ru-ն։
21:25 • 22.11.19ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության հուշագիրը՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կատարած հանցագործությունների վերաբերյալՀուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
