Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

21:59 • 22.11.19

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ժամանակ և կապտուկներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է ria.ru-ն։

«Ոչ մի ազդրի, անրակի կամ այլ ոսկորների կոտրվածք, խոսքը սովորական վնասվածքների մասին է: Չինաստանում թիթեռի թևերի շարժը Տեխասում փոթորիկ է առաջացնում»,- ասված է Բեռլուսկոնիի շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 83-ամյա քաղաքական գործիչը վնասվածքներ է ստացել իր հետ «սելֆի» անել ցանկացողների հետ հրմշտոցի ժամանակ: Բեռլուսկոնին միջոցառման ավարտից հետո տուն է վերադարձել ինքնաթիռով, իսկ հիվանդանոցում տարբեր ստուգումների է ենթարկվել։

Մայիսին Բեռլուսկոնին աղիքի վիրահատության է ենթարկվել: 2016 թվականի հունիսին Միլանի նույն հիվանդանոցում Բեռլուսկոնին սրտի վիրահատություն է տարել, ինչը տեղի պարբերականներին առիթ է տվել ենթադրելու, որ քաղաքական գործիչը դարձյալ սրտի հետ կապված խնդիրներ ունի: