Մայքլ Բլումբերգը 23 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հեռուստատեսային գովազդային արշավի համար
Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական կուսակցության անունից կմասնակցի 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, ներկայացրել է մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Նշվում է, որ գործարարի ընկերությունը հեռուստատեսությամբ գովազդային արշավի համար կհատկացնի 23 մլն դոլար: ԶԼՄ-ները ենթադրում են, որ այս թիվը կարող է և աճել ու նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հատկացրած 24 մլն դոլարի ռեկորդը:
Այս գումարը հաշվարկվում է այնպիսի նահանգներում հեռուստատեսային գովազդային արշավների համար, ինչպիսիք են Ֆլորիդան, Տեխասը, Մասաչուսեթսը, Կալիֆոռնիան, Փենսիլվանիան, Միսիսիպին, Միչիգանը:









